Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը (արտոնագիր 993,տրված 16.10.2010թ.) նոյեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՊ մամուլի ծառայությունից:
Էմիլ Ամիրխանյանի գործառույթներն են.
-Պետական (դատական, ոստիկանության, դատախազության և այլ) ուտեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններիհամակարգում.
-Պալատի և միջազգային կառույցների միջև հարաբերություններիհամակարգում.
-Պալատի հասարակայնության հետ կապերի ոլորտի, այդ թվում՝ Պալատի մամուլի խոսնակի աշխատանքի համակարգում.
-Պալատի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում.
-Պալատի մասնակցությամբ գործերով դատական ներկայացուցչություն.
-Նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ Պալատի դիրքորոշումների մշակում ևներկայացում.
-Փաստաբանների նկատմամբ ներկայացված բողոքների քննարկման կազմակերպում: