18:17
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
РУС ENG
10.09.2019 18:12Հարութ Ակլունցը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ10.09.2019 18:00Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին10.09.2019 17:45Կոտայքի մարզում միանգամից երեք համայնք կունենա մանկապարտեզ10.09.2019 17:24Աննա Հակոբյանը Ազգային պատկերասրահից լուսանկար է հրապարակել10.09.2019 17:11Հրդեհ՝ Նալբանդյան փողոցում10.09.2019 17:01Ամեն տարի քաղաքային ճանապարհներին ավելի շատ մարդ է մահանում, քան Ապրիլյան պատերազմին10.09.2019 17:00Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի կազմում10.09.2019 16:46Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից ուսապարկով ելույթ ունեցավ (տեսանյութ)10.09.2019 16:41Երեխաների տեսքով ֆիգուրներ են տեղադրվել հետիոտնային անցումներում10.09.2019 16:30Թալանի մեխանիզմը վերանում է. կարևոր քայլ կառավարության կողմից
Հարութ Ակլունցը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
Քաղաքական
10 Սեպտեմբեր, 2019 18:12

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատից, Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը:

ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝

համակարգում է Փաստաբանների պալատի hանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.
վերահսկողություն է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.
համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլ հանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ կառույցների աշխատանքները։