ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: 

 

Այս մասին Mediamall.am լրատվականը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը' ո ր ո շ ու մ ե մ.

Սոնա ՂԱՐԻԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ' վեց տարի պաշտոնավարման ժամկետով»: