Նոյեմբերի 16-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 3-րդ շենքի բնակարաններց մեկում ինքը կտրել է բազկերակները և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում գտնվող Ա. Գ.-ին (2000 թ. ծնված) ցուցաբերել առաջին բուժօգնություն: