Հուլիսի 19-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամուրջ մոտակայքում քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

 

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

 

Փրկարարները 1987թ. ծնված Ա.Ս.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն մինչ շտապօգնության ժամանելը. վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: