Տեղեկացնում ենք, որ հայ ժողովրդի ազնվագույն զավակներից մեկը ՓԱՐԻԶ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ իր մահկանացուն կնքեց Կիրակի Նոյեմբերի 20, 2016-ին Երևանում։

 


Մեծ բարերարի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 21-ին ժամը 17։30-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 22-ին ժամը 11։30-13։00-ը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։

 


Հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի, իսկական հայուհու՝ Տիկին Հովնանյանի կորուստը մեծ վիշտ է բոլորիս համար:

 


Նա մեկն էր սփյուռքի այն հայուհիներից որ ամուսնու ազգային հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի կողքին լինելով Հայաստանի անկախության առաջին տարիներին ոչ միայն բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, այլև մեծածավալ ներդրումներ կատարելով նպաստեցին հայրենիքի շենացմանը և սեփական օրինակով ցույց տվեցին, որ հայրենիքը չեն սիրում սոսկ խոսքերով:
Հիշտակն անմոռաց….

 

Հանրությանն այս մասին տեղեկացնում է Արթուր Ալեքսանյանը:

 

Mediamall.am լրատվականը ցավակցում է Փարիզ Հասմիկ Հովնանյանի հարազատներին: