Սիլվա Համբարձումյանը ե՞րբ է ճիշտ խոսել, որ հիմա ճիշտն ասի: ՀՀԿ համագումարից առաջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան նշեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` վստահեցնելով, որ ինքը գործարար Սիլվա Համբարձումյանից որևէ բիզնես չի խլել:

 

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանն իրենից խլել են իր բիզնեսը, և որ ինքը պատրաստվում է դատարան դիմել:

 

«Ո՞վ է խլել: Բա ինչի՞ դատարան չի դիմում: Պետք է ժամանակին դիմեր»,- ասաց Ս. Խաչատրյանը:

 

Դիտարկմանը՝ նա հայտարարում է, որ Ձեզանից վախենում է, Ս. Խաչատրյանը հավելեց․ «Նա վախեցող տիպը չի»: