18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
 
Ի թիվս բազմաթիվ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների, այսօր, ոճրագործության 18-րդ տարելիցի օրը, Եռաբլուր էր այցելել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով 1998 թ.-ին ԱԺ-ում տեղի ունեցածը որակեց ոճրագործություն: Հարցին` Ձեզ համար չբացահայտված բաներ կա՞ն, Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ համար չբացահայտված ոչինչ չկա: Ոճրագործություն անողն էլ կրում է իր պատիժը»: