ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանին և միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները և քննարկենք, թե ինչ իրատեսական քայլեր կարելի է ձեռնարկել դրանց լուծման համար և ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են հարկավոր ոլորտի բարելավման համար», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Տեղեկացնելով, որ օրերս կայացել է հանդիպում «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ' նախարարը հույս է հայտնել, որ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումները թույլ կտան բազմակողմանի ուսումնասիրել կուտակված խնդիրները' դրանց լուծումներ տալու ակնկալիքով:
Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ձկան կերի գնին, ջրի վարձավճարներին, ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի կիսափակ համակարգի կիրառման արդյունքում հավելյալ էլեկտրաէներգիայի օգտագործմանը:
Ձկնաբուծության ոլորտի ներկա խնդիրներն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից: Բացի այդ, առաջարկվել ստեղծել մեկ միասնական շուկա, որում տեղական արտադրողները հնարավորություն կունենան մեծածախ գներով իրացնել իրենց արտադրանքը:
Առաջարկ է հնչել նաև Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում նախաամանորյա շրջանում «ձկնամթերքի օրեր» կազմակերպել՝ արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման ապահովագրությանը, արտասահմանյան շուկայում գործարար կապերի ընդլայնմանն ու միջազգային ցուցահանդեսներում հայ ձկնարտադրողների ավելի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև տեղական արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերին:
Այս համատեքստում հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ ձկնամթերքի արտահանումն ավելի արդյունավետ կազմակերպելու և այդ նպատակով արտահանման սերտիֆիկատներ ստանալու համար արտադրողները կարող են դիմել «Տոնուս-Լես» ընկերությանը, որի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը ընդունվում է եվրոպական երկրներում:
Այս խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում «Տոնուս-Լես» ընկերության ղեկավարության և ձկնարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների
18:20 - 29.Նոյեմբեր.2016
Առաջարկում ենք նաև
17/01/18 22:26
ՀՀ ֆինանսների նախարարը Վիեննայում հանդիպել է մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
26/02/15 10:55
Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագերի պատասխանատուն հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
18/10/14 20:00
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուշամեդալով է պարգևատրել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների
03/09/24 16:21
Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
31/05/24 14:41
Հայաստանի իշխանությունները փոխանակ պատասխանեն Ադրբեջանին, փորձել են ճնշել սեփական ժողովրդին․ Սրբազան
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
07/02/24 16:04
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան