ԱԺ-ում շարունակվում են արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 93, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

 

Քվեարկության դրվեց նաև ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 95, և ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեղան:

 

Արտահերթ նիստն ավարտվեց:

 

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք մասնավորապես վերաբերում են նիստերի ժամանակացույցին: Օրինակ՝ նախագծով առաջարկվում է նիստերը սկսել առավոտյան ժամը տասից: Բացի այս՝ նոր նախագծով առաջարկվում է խմբակցություններին տալ իրավունք՝ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկել լիազորագրի առկայության դեպքում: