Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերին: «Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև ինձ և աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»,- կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետը:

 

Նրա խոսքով՝ կառավարությունն այդ գրությունները կփոխանցի դատախազություն, որտեղ նաև նշված կլինեն բոլոր ծնողների կոնտակտները: