Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 26 մլրդ 987.6 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 44 432.1 մլն. դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, օտարերկրյա ներդրումների ծավալով առաջատար է Կիպրոսը: Վերջինիս ծավալը կազմել է 38 մլրդ 227.6 մլն դրամ, որից ուղղակի ներդրումները' 34 մլրդ 878.4 մլն դրամ:
Հայաստանի տնտեսությունում Միացյալ Թագավորության ընդհանուր ներդրումները կազմել են 31 մլրդ 742 մլն դրամ, իսկ 32 մլրդ 276.7 մլն դրամը' ուղղակի ներդրումներ:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Լյուքսեմբուրգի ներդրումները կազմել են 29 մլրդ 222.1 մլն դրամ, որից 29 մլրդ 49 մլն դրամը' ուղղակի: