Նախընտրական փուլը խանգարում է տնտեսության ակտիվությանը: Նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ոմանք ընտրություններով պայմանվորում են նույնիսկ գույքի ձեռքբերումը:
Կառավարության ղեկավարը շեշտել է արդար միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որպեսզի «բիզնեսը հասկանա, որ իր համար զարգացումներ չեն լինի, խոչընդոտներ չեն առաջանա»:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև վերջերս ընդունված Հարկային օրենսգրքին և նշել, որ որոշ գործարարների շրջանում այն դժգոհություններ է առաջացրել: