Ի հեճուկս տարատեսակ կանխատեսումների, թե վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Կարեն Կարապետյանը կխզի իր կապերը Հայաստանի հետ, նա ոչ միայն ապրում, այլև հանգստանում է Հայաստանում։

 

Ըստ 168.am-ի տեղեկությունների' նախկին վարչապետը բավականին լավ տրամադրություն ուներ։ Կնոջ հետ զբոսնում էր, ողջունում հանգստացող անձանց։ Ակնհայտ էր մարդկանց լավ վերաբերմունքը Կարեն Կարապետյանի հանդեպ։

 

Ի դեպ, նույն տարածքում էին ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ' կառավարության անդամներ Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանն' իրենց ընտանիքներով, ինչպես նաև պատգամավորներ։

 

Ըստ տեղեկությունների' նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան տարեդարձը։