ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:

 

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյանի ջրանցքում Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցները հայտնաբերել են 1հատ МТ 64 հակատանկային արկ:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը: