Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: