Այս պահին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հրապարակում

են իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն ընթերցեց հուշագրի տեքստ, որից հետո կուսակցությունների նախագահները և անդամները հանդես եկան ելույթներով: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության վարչության  անդամ Սասուն Միքայելյանն իր խոսքը սկսեց Աստծուն փառք տալով, ապա՝ բոլորին շնորհավորեց ու ցանկացավ ունենալ հանդուրժողականության և վստահության մթնոլորտ: «Ուզում եմ դիմել բոլորին, ովքեր կկարողանան հավատալ ու սատարել մեզ: Դա կդառնա մեր հաջողության գրավականը»,- ասաց Միքայելյանը: 

 

Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը իր խոսքում ասաց՝ սա իրենց կուսակցության 15-ամյա գործունեության մեջ 3-րդ դաշինքն է: «Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից: Հենքը գաղափարական է: Հետևաբար, մենք հուսով ենք, որ մեր ճշգրիտ աշխատանքի արդյունքում կունենանք մեզ աջակցող հասարակություն»,- ասաց նա: 

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նշեց՝ իր համար չափազանց պատասխանատու և պարտավորեցնող օր է այսօր. «Մենք երբրևէ չենք եղել ատելության քարոզիչ, հավատացել ու հավատում ենք ներառական գործունեությանը»:

 

Մանրամասներին կարող եք հետևել armlur.am-ի ուղիղ հեռարձակմամբ