Չնայած Գյումրին իր նշանակությամբ Հայաստանում համարվում է երկրորդ քաղաքը՝ զիջելով բացառապես մայրաքաղաքին, սակայն այն սոցիալ-տնտեսական վիճակը, որ տասնամյակներ ի վեր իշխող է այստեղ, ոչ մի կերպ համահունչ չի կարող համարվել այն կոչմանը, որ վերագրվում է քաղաքին:

 

Իսկ Գյումրիի պատմության անկումային փուլն, ինչպես հայտնի է, սկսվում է ճիշտ այն օրվանից, երբ աշխարհացունց երկրաշարժը ցնցեց Հայաստանի ընդերքն ու վերածվելով համամարդկային մասշտաբների ողբերգության՝ ավիրեց այն քաղաքը, որ հնուց ի վեր հայկական անկրկնելի մշակույթի կենտրոն է համարվել: Ու չնայած այդ սև օրվանից անցել է արդեն 28 տարի, փաստ է, սակայն, որ Հայաստանին դեռևս չի հաջողվել լիակատարորեն ձերբազատվել «աղետի գոտի» հասկացությունից. Գյումրին շարունակում է մնալ ամենախոցելի քաղաքը հայաստանյան իրականության պայմաններում, իսկ գյումրեցին՝ սոցիալապես ամենաանկայուն քաղաքացին:


Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 11-ին ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանն այցելել էր Գյումրի: Այս իմաստով՝ հարկավոր է հատկապես ընդգծել այն ցնծությունն ու ուրախությունը, որ պատել էր հազարավոր գյումրեցիների՝ կապված մեծ բարերարի երկար սպասված այցի հետ: Ասել, թե մարդիկ ոգևորված էին Ծառուկյանի այցով՝ տեսնելով նրան իրենց հայրենի քաղաքում, կնշանակեր՝ չասել ոչինչ. պատկերացում կազմելու համար այն ամենի մասին, ինչ կատարվում էր Գյումրիում Ծառուկյանի այցի օրը, հարկավոր էր անձամբ գտնվել այնտեղ ու տեսնել այն հազարավոր մարդկանց հուսառատ ու խանդավառված աչքերը, որոնք եկել էին անձամբ դիմավորելու սիրելի գործչին, լսելու ու հաղորդակից դառնալու նրան:

Իսկ Ծառուկյանն ամենևին էլ դատարկաձեռն չէր այցելել Գյումրի. արդեն բարի ավանդույթի վերածված սովորության համաձայն՝ Ծառուկյանը մի շարք նվիրատվություններ կատարեց՝ հատկապես կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների օժանդակությանը միտված. «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանին բարեգործական նպատակներով հատկացվեց 10 միլիոն դրամ՝ ավերիչ երկրաշարժից 28 տարի անց տնակներում բնակվող մարդկանց վառելանյութի խնդիրը լուծելու համար, իսկ Վարդևան Գրիգորյանին՝ 30 միլիոն դրամ՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու։ Կենտրոնում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածների ընտանիքների անդամներին՝ տեղում լուծում տալով նրանց հուզող կուտակված խնդիրներին:


Հաճախ, երբ խոսք է գնում հասարակության մեջ իշխող դարձած համընդհանուր հիասթափության մասին, անմիջապես հարց է առաջանում՝ ի՞նչն է ընկած նրանց հոռետեսության հիմքում, ինչո՞ւ հանկարծ հասարակությունը սկսեց չվստահել ոչնչից հեղինակություն կերտել փորձողներին: Այս հարցի պատասխանը, թերևս, տալիս է հենց Ծառուկյանը. մարդկանց պերճաշուք ելույթներ, ինքնահաստատման բնազդից բխած ողջույնի խոսքեր կամ այլ դատարկաբանություններ հարկավոր չեն, այլ՝ խոսքերի փոխարեն կարիք ունեն իրական գործերի, անիմաստ խոստումների փոխարեն՝ ռեալ աջակցության, այսինքն՝ այն ամեն դրականի, որոնցով բնութագրվում է Ծառուկյանի գործունեությունը, որոնցով Ծառուկյանն առաջնորդվել է ի սկզբանե. համաժողովրդական սերն ու վստահությունը վաստակում են ոչ թե մարդկանց կեղծ խոստումներ տալով ու հետո էլ հիասթափեցնելով, այլ՝ շոշափելի, ռեալ վերաբերմունքով, որին, ավա՜ղ, կարոտ են ոչ միայն գյումրեցիներն, այլև ողջ հասարակությունը՝ յուր ամբողջության մեջ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ