«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ «պատժելով մեղավորներին»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է APA-ն։
Հաջիևն, ըստ էության, կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է պատժի մեղավորներին»։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը հայտարարել էր․ «Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»։