Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են իրավիճակով Ղարաբաղում: Նման հայտարարությամբ Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եթե մենք այստեղ ձախողենք, ապա ձախողելու ենք բոլոր գործերը Հայաստանում»,- ասել է Նախագահը: Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում:
ՀՀ Նախագահի' Արցախում լինելը ուրիշ ոչնչով պայմանավորված չէ, քանի որ առաջնագծում առանձնակի լարվածություն չկա, սակայն բանակցային գործընթաց էլ չկա:
«Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին»,- ընգծել է Սերժ Սարգսյանը: