ԱԺ-ում շարունակվում են արտահերթ նիստի աշխատանքները: Քննարկման է ներկայացվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճ-առված վնասների փոխհատուցման մասին նախագիծը, որը ստացել է «1000 դրամների նախագիծ» անունը:
Քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց ևս մեկ անգամ վեանայել 27 տարին լրացացած երիտասարդների հարցը. «Նոր տարուց առաջ հարյուրավոր մարդկանց հնարավորություն տանք՝ գալ ՀՀ ու ընտանիքի հետ անցկացնել տոները: Առաջարկում եմ Պաշտպանության նախարարին՝ սա հարմար, պատեհ առիթ է՝ օգնել այս մարդկանց, ավելացնել նրանց ժամկետը, որ գան ՀՀ»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ օրակարգում նման հարց չկա, սակայն նախարարն իր խոսքի մեջ առիթ կունենա անդրադառնալու այդ հարցին, իսկ ավելի ճիշտ՝ այդ հարցի վերաբերյալ նախարարն արդեն հայտնել է իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ քառօրյա նիստերի ժամանակ Արամ Մանուկյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրել էր այս հարցը, նախարարն արձագանքել էր, որ ինքը որպես նախարար՝ կողմ է, որպեսզի բոլորը ծառայեն բանակում, սակայն խոստացել էր առաջարկն ուսումնասիրել ու հայտնել պատասխանը: