Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում, բավականին լարված մթնոլոտում, քննարկվում է Զինծառայողների կյանքի և առողջության փոխահատուցման համար հիմնադրամ ստեղծելու մասին նախագծի երկրորդ ընթերցումը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, երբ փորձում էր հիմնավորել, թե ինչու է կողմ այս նախագծին՝ ասելով, թե այս գումարները գնալու են զինվորների ընտանիքներին, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղից վեր կացավ ու նրա վրա սկսեց բղավել. «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»:
«Զարուհի, թույլ տուր՝ բացատրեմ: Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին. մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»:
«Ապրե՛ս, պարոն Փաշինյան»,- իր գոհունակությունը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշելով ռուսական ռոք խմբի՝ «Մաշինա Վրեմենի»-ի հայտնի երգը:
Մանրամասները՝ տեսանյութում: