Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի՝ իմ թեստի պատասխանը դրական է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որևէ ախտանշան չեմ ունեցել, առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստ հանձնել, որի պատասխանը դրական էր: Փաստորեն մեր ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով: Ես վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, և բնականաբար իմ ընտանիքի անդամները վարակվել են ինձնից, նշել է վարչապետը: