ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանեք ձեռքերը»: