Հանրապետականների, ու ոչ միայն նրանց, իշխանության ողջ ընթացքում ժողովրդին վախեցնելու բանաձև է եղել: Վախն է եղել այն գործոնը, որի վրա նրանք իշխել են: Ժողովրդին վախեցրել են ձերբակալություններով, աշխատանքից ազատելով, ֆիզիկական սպառնալիքներով, օլիգարխների և հանցագործների բանդաներով: Արենիում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

«Նրանք այսօր իշխանություն չունեն, սակայն խնդիր ունեն, որ մեր ժողովուրդը վախեցած չէ: Նրանք անընդհատ փորձում են ժողովրդին վախեցրած լինել: Վախեցնում են պատերազմով, սեռական փոքրամասնություններով, ինքնության կորստով, հիմա էլ կսկսեն կորոնավիրուսով: Նրանց համար կարևոր է, որ ժողովուրդը վախեցած լինի, քանի որ դրա մեջ են տեսնում իրենց փրկությունը:

Մենք էլ ասում ենք, որ չպետք է վախենանք: Դա չի նշանակում, որ պետք է անգիտակցաբար, փնթի գտնվենք վտանգների նկատմամբ: Դա աշխատանք է, որը պետք է անենք, ոչ թե ժողովրդին վախեցնել: Ընդհակառակը, ժողովրդին պետք է դուխ, թևեր, միտք տալ, որպեսզի ամուր կանգնի իր ոտքերի վրա: Իսկ նրանք քաղաքական աղբանոցից չեն հանգստանում ու ուզում են վախեցնել ժողովրդին»: