ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձավ Արցախի խնդրի կարգավորման հարցին: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց կառավարությունը չունի մանդատ և լիազորություն ներկայացնելու Արցախին և Արցախի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Արցախը և Արցախի ժողովուրդը ՀՀ խորհրդարանական ընտրություններին  չեն մասնակցել: 

«Արցախի քաղաքացիները իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով»,- ասաց Փաշինյանը