ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները:
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի,Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Եղվարդի, Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: