Ամիսներ առաջ վարչապետը հայտարարեց, որ այսուհետ մենաշնորհներ չեն լինելու. ով ցանկություն ունի զբաղվելու որևէ բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու առանձնակի մոտեցումներ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցումներ իրականացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու հասարակության կարծիքը վարչապետի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ այսուհետ մեկ տնտեսվարող չի լինելու և յուրաքանչյուրը կարող է ներկրել՝ ինչ ցանկանա: Քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է վարչապետի հայտարարությունը, թե՞ ոչ:
Քաղաքացիների կարծիքով, շատ լավ կլինի, եթե վարչապետի ասածը իրականություն դառնա և մենաշնորհներ չլինեն:
Հարցումն իրականացրել է Սոնա Հարությունյանը