Օրերս իր ելույթներից մեկում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իրապես հեղափոխական առաջարկ արեց՝ բանակի հետ կապված: Այն է՝ արտաքին քաղաքական այս հեղհեղուկ վիճակում, երբ Հայաստանը գտնվում է անսանձահարելի թշնամիների միջակայքում, անհրաժեշտ է կոնկրետ և իրատեսական քայլեր ձեռնարկել բանակի հզորացման ուղղությամբ:
Արման Վարդանյանն առաջարկում է այլևս 18 տարեկան անփորձ և անպատրաստ երիտասարդներին չկանգնեցնել սահմանին՝ վտանգելով երիտասարդ սերնդի կյանքն ու առողջությունը:
Հարցի լուծման համար Արման Վարդանյանը տալիս է նաև հստակ ուղղություն՝ անցում կիսապրոֆեսիոնալ բանակի: Կարևոր է, որպեսզի պրոֆեսիոնալների ջոկատը բարձր վարձատրվի, ունենա լավագույն կենսապայմանները, վստահ լինի՝ ինչպես ինքն է պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հայրենիքն է պաշտպանում իրեն:
Ստեղծել նաև արագ արձագանքման ջոկատներ, որոնք թշնամու ծավալած գործողությունների ընթացքում արագ կարձագանքեն, կլինեն ամենաթեժ կետերում և տեղում ճիշտ լուծումներ կտան:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցումներ է իրականացրել հանրության շրջանում՝ պարզելու՝ ինչ կարծիք ունեն քաղաքացիներն՝ Արման Վարդանյանի առաջարկի վերաբերյալ:
Քաղաքացիների գերակշիռ մասը կողմ է արտահայտվում Արման Վարդանյանի առաջարկին, մի մասն էլ խնդրի լուծման տարբերակներ է առաջարկում:
Հարցումն իրականացրել են
Սոնա Հարությունյանը և Նարեկ Ավանեսյանը