Չնայած Հայաստանի ընդերքը ցնցած աղետալի երկրաշարժից տասնամյակներ են անցել, բայց դեռևս Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին շարունակում է բաց վերքի պես արնահոսել՝ այդպես էլ մինչև վերջ չապաքինվելով բնության հասցրած ուժգին հարվածից: Այն մասին, թե ինչպես ստացվեց, որ աղետից նույնիսկ 28 տարի անց էլ երբեմնի ծաղկուն քաղաքն այդպես էլ չի կարողանում շտկել մեջքն ու դուրս պրծնել չքավորության անխնա ճիրաններից, խոսել կարելի է անվերջ. այս փաստն, ըստ էության, լավագույն ապացույցն ու հետևանքն է պետության անկազմակերպվածության ու անհետևողականության:

Մեր ժամանակների մեծագույն բարերար Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, օրերս այցելել էր Գյումրի՝ տեղում անձամբ ծանոթանալու տեղի բնակչության ամենալայն շերտերին հուզող խնդիրներին, տեղում դրանց լուծումներ տալու: Պետք է հատկապես ընդգծենք այն մեծագույն ոգևորությունը, որ պատել էր ժողովրդին՝ կապված Ծառուկյանի՝ իրենց հարազատ քաղաք կատարած այցի հետ. պատկերացում կազմելու համար այն ամենի մասին, ինչ կատարվում էր Գյումրիում Ծառուկյանի այցի օրը, հարկավոր էր անձամբ գտնվել այնտեղ ու տեսնել այն հազարավոր մարդկանց խանդավառված աչքերը, որոնք եկել էին դիմավորելու սիրելի գործչին, հաղորդակից դառնալու նրան:

Իսկ գյումրեցիները, պետք է նկատել, ուրախանալու առիթ՝ իրոք որ ունեին. Ծառուկյանը, արդեն բարի ավանդույթի վերածված սովորության համաձայն, ինչպես և ակնկալվում էր, խոշոր նվիրատվություններ կատարեց՝ հատկապես կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների օժանդակությանը միտված՝ ի թիվս այլ խոշորածավալ հատկացումների՝ 30 մլն դրամ տրամադրելով երկրաշարժից տուժած ու տնակային ավաններում բնակվող գյումրեցիներինայցի հաջորդ իսկ օրն անմիջապես ի մի են բերվել աջակցության խնդրանքով ստացված հարյուրավոր նամակներն, ինչից հետո օրեր շարունակ հազարավոր ծրարներ՝ դրամական աջակցության տեսքով, բաժանվել են կարիքավոր ընտանիքներին՝ նրանց մատուցելով ամանորյա հաճելի անակնկալ՝ ամանորյա տոներից առաջ:

Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ու շարունակական բնույթ կրող բարեգործական գործունեությունն, արդարև, տիտանական մասշտաբների է. Ծառուկյանն, ըստ էության, միանգամայն կամավորաբար, սեփական ուսերին է առել պետության ուղղակի ֆունկցիա համարվող մի շարք գործառույթներ ու անկեղծորեն փորձում է լրացնել այն բացը, որ տարիներ ի վեր, մի շարք սուբյեկտիվ կամ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ՀՀ պետական կառույցները թերացել են ի կատար ածել: Այս ամենի արդյունքում Գագիկ Ծառուկյանն, իրավամբ, վաստակել է ժողովրդական այն անսահման սերն ու հարգանքը, որին շատ ու շատ պաշտոնյաներ պարզապես երանի կտային. ասենք՝ նույն Կարեն Կարապետյանի վերջին այցը Գյումրի, որը, պետք է նկատել, բավական համեստ արձագանք գտավ ժողովրդի շրջանում, ասվածի փայլուն ապացույցն է:

Իսկ այս ֆենոմենի գաղտնիքն առավել քան ակնհայտ է. ժողովուրդը հենց Ծառուկյանի մեջ է տեսնում այն միակին, ով, պոպուլիստական հայտարարություններ կամ խոստումներ հնչեցնելու փոխարեն, իրական, միանգամայն շոշափելի քայլեր է ձեռնարկում՝ ժողովրդի հոգսերը թեթևացնելու, մարդկանց ներսում մեռնող հույսը վերակենդանացնելու համար, ու որպես այս ամենի արդյունք՝ փոխադարձաբար արժանանում համաժողովրդական սիրո, հարգանքի. չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այսօր հայաստանցիների ջախջախիչ մեծամասնությունը Ծառուկյանի համակիրներն են:

Կյանքով ապացուցված իրողություն է՝ ցորեն սերմանողը չի կարող փուշ ու տատասկ հնձել. Ծառուկյանի կենսափորձն՝ այս ամենի անհերքելի ապացույց:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ