Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայիում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: