Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

 

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

 

Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:

 

Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում:

 

Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր Նոր տարվա և Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի նախաշեմին կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին և հույս ունենք, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: