Ազգային ժողովի ղեկավարությունն այսօր' դեկտեմբերի 22-ին, նիստերի դահլիճում նստած կին պատգամավորներին թեյ է հյուրասիրել:
Ընդմիջումից հետո պատգամավորները դժգոհեցին, որ դահլիճում ցուրտ է, հնարավոր չէ աշխատել:
Ի դեպ՝ նշենք, որ ոչ միայն դահլիճում, այլ ԱԺ-ում, բավականին ցուրտ է:
«Մեզ լավ լուր է սպասվում, Ազգային ժողովի նախագահությունը խնդրել է, որ կին պատգամավորներին տաք թեյ հյուրասիրեն, որ չլքեն դահլիճը»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի ուշ, մինչ ելույթ ունենալը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շնորհակալություն հայտնեց. «համով էր»:
«Չասեք՝ իշխանությունները տժվժիկի պատմությունն են սարքում, բայց շատ գնահատելի է, որ ընդդիմությունն ասում է՝ իշխանության տված թեյը համով է»,- ասաց Շարմազանովը, ինչին Բիշարյանն արձագանքեց. «Մի տեսակ քաղցրը շատ էր արված, բայց դա էլ է գայթակղող»:
Նկատենք, սակայն, որ թեյամխությունը չօգնեց. նիստն ընթանում է կիսադատարկ դահլիճում…