«Հավատք» հիմնադրամի աշխատակիցներից Նյուտյա Ֆեդերմեսսերը, ով եղել է հայտնի բժիշկ, մեծ հումանիստ Լիզա Գլինկայի մտերիմը, հարցազրույց է տվել է ռուսական Life-ին՝ ներկայացնելով բացառիկ մանրամասներ բժշկու կյանքի և գործունեության մասին.
Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից.
-Նրանք, ովքեր տեսել են բժշկուհի Գլինկային, կարծիք են կազմել, որ նա մի փխրուն կին էր. Ինչպիսի՞ն էր նա իրականում:
-Լիզան փորքամարմին, բարակ մի կին էր՝ մեծ աչքերով, բայց ամնեևին էլ փխրուն չէր: Նա չկոտրվող տեսակ էր, մի ամբողջ ազգային գվարդիա:
-Հոգնո՞ւմ էր աշխատանքից:
-Բոլորս ենք հոգնում աշխատանքից: Այո՛, ինչ-ինչ միջոցառումների ժամանակ հանդիպում ենք, դժգոհում, որ աշխատանքը հոգնեցնում է, բայց կա մարդու տեսակ, որի համար աշխատանքն, ասես, թմրանյութ լինի, առանց այդ սնուցման չեն կարողանում. Լիզան հենց այդ տեսակն էր:
-Ի՞նչ հատկանիշներ ուներ բժշկուհի Լիզան, որն առանձնացնում էիք նրա մեջ որպես կոլեգա:
-Ինձ մշտապես զարմացնում էր, թե ինչպես էր բոլոր պարագաներում նա կարողանում կանանցի մնալ, ինչպես էր կարողանում մշտապես պարկեշտ տեսք ունենալ,մշտապես խնամված էր, նա իսկական կին էր, իսկական մայր իր երեք տղաների համար, և այդ ամենով հանդերձ նրան երբեք հնարավոր չէր աշխատանքից կտրել:
-Երբևէ պատմե՞լ է իր պլանների մասին:
-Ապագա պլանների մասին վերջին գրառումն արված է Լիզայի ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել էր, որ ուզում է, որ պատերազմն օր առաջ ավարտվի և մարդիկ ապրեն խաղաղ: