Չինաստանի Ցզիլինի նահանգի բնակչուհին որդի է ծնել 64 տարեկանում՝ դառնալով երկրի՝ առողջ երեխա ծնած ամենատարեց կինը, տեղեկացնում է Sina պորտալը: Ծննդաբերությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում:

 


Նշվում է, որ կնոջը հաջողվել է հղիանալ էքստրակորպորալ բեղմնավորման ընթացակարգի շնորհիվ:
Ինչպես պատմում են կնոջ ծանոթները, նա եւ իր ամուսինը որոշել են երեխա ունենալ այն բանից հետո, երբ վերջերս մահացավ նրանց միակ զավակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: