ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի ծառայողներից մեկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամ կանաչադեղնավուն զանգված, 2 լիտր սպիրտ, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 29 դեղապատիճ և 1 բջջային հեռախոս:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: