Հունվարի 2-ին, ժամը 01.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար թաղամասի Նալբանդյան փողոցի վերջնամասում ավտոմեքենայի դիմացի անիվը վնասվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք: