Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ մրցաշարը:
Շվեյցարական մրցաշարին կմասնակցեն 760 շախմատիստ Հայաստանից, Արցախից, Շվեդիայից և Վրաստանից:
ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանային մրցաշարին մասնակցում են ուժեղագույն և խոստումնալից պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից. Ստանիսլավ Բոգդանովիչը՝ Ուկրաինայից, Դմիտրի Գորդիևսկին և Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, Վոյտեխ Պլատը՝ Չեխիայից, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը՝ Հայաստանից: