Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակ:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի դասակարգման աղյուսակը: Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդն է:
Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը' 12-րդը: