Մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած երթը և «Հայ ազգային կոնգրես» դաշինքի հանրահավաքը չեն համընկնի, այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանին ծանուցել է, որ մարտի 1–ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող հրապարակում անցկացնում է հանրահավաք, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» ծանուցել է ժամը 20.00–ին Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձանի հրապարակ երթի մասին:
«Մենք այնպես ենք պլանավորել, որ մեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչների միջոցառմանը չխանգարենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: