Քիչ առաջ տեղեկացանք, որ Վարդանանց փողոցում դանկահարության դեպք է գրանցվել:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում մահացած մարդ կա, իսկ մյուսին արնահոսությամբ տեղափոխում են հիվանդանոց, սակայն մանրամասները դեռևս պարզ չեն:
Ոստիկանությունն աշխատանքներ է տանում հանգամանքները պարզելու համար:
Սոնա Հարությունյան