Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության գործով քննվող 22 կասկածյալից 5 կալանավորվել են: Կալանավորվածները զինվորականներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալո ւթյունը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել էր ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով' զոհվել է 14 զինվոր, 55-ը վիրավորվել են:
Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու էին ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):