«Gubernia.com»-ը հայտնում է,որ Խաբարովսկում հայազգի գործարարի որդին՝ 25-ամյա Անդրեյը, անհայտացել էր հունվարի 10-ին, նա իր «Lexus» մակնիշի մեքենայով էր:Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր, նրա ազատման համար որպես փոխհատուցում 20 մլն ռուբլի պահանջելով: Ավելի ուշ վախենալով պատժից խեղտել են նրան պարանով: Մարմինը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ:
25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել: Վաղ քրեական պատասխանատվության այդ անձինք չեն ենթարկվել:
Ավելի վաղ տանը մահացած էր գտնվել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Ալեկսանդր Մուրադյանը: Համաձայն բժշկական փորձաքննության եզրակացության, երիտասարդը մահացել էր հոսանքի հարվածից: Հաղորդում է dvnovosti.ru-ն:
Մուրադյան եղբայրների մարմինները կտեղափոխվեն Հայաստան:
Անդրեյ Մուրադյան