gubernia.com-ին փոխանցմամբ՝ Խաբարովսկում սպանել են հայազգի գործարարի որդուն: Հունվարի 10-ից 25-ամյա Անդրեյ Մուրադյանը որոնվում էր որպես անհայտ կորած: Շուտով հանցագործները հայտնել են նրան առևանգելու մասին՝ որպես փրկագին պահանջելով 20 մլն ռուբլի:
Հայազգի գործածարի որդուն առևանգած հանցագործները, սակայն, մտափոխվել են: Նրանք պարանով խեղդամահ են արել երիտասարդին, որից հետո փաթաթել են պոլիէթիլենային պարկով, բենզին են լցրել երիտասարդի դիակի վրա և այրել երկաթգծի կայարանի մոտ։
Սպանված Անդրեյ Մուրադյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Նշենք, որ հանցագործները ձերբակալվել են և շուտով կընտրվի նրանց նկատմամբ խափանման միջոց: