Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Հայկական կողմը հունվարի 10-ին ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցել 151 հազար 338 ԱՄՆ դոլար' որպես Հայաստանի անդամակցության 2017 թվականի անդամավճար:

Հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել են ՄԱԿ-ի 9 երկիր' Անգոլան, Հայաստանը, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանը և Ուկրաինան: