Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն: Նպատակն է պարզել, թե երկրներից որում օրենքի գերակայությունն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այսպիսով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններն իրականացնելիս հիմք է ընդունվել երկրներում իրականացվող մի շարք գործընթացների ցուցանիշները:

 

1. Իշխանական ինստիտուտների սահմանափակումը

 

2.Կաշառակերության բացակայությունը

 

3.Անվտանգություն և կարգ ու կանոնը

 

4.Հիմնական իրավունքների պաշտպանությունը

 

5.Իշխանական ինստիտուտների աշխատանքի թափանցիկությունը

 

6.Օրենքների պահպանումը

 

7.Հասարակական արդարադատությունը

 

8. Քրեական արդարադատությունը:

 

Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները, կազմվել է 99 երկրների ցանկ: Որպես կանոն' Հայաստանի Հանրապետությունը գրեթե բոլոր միջազգային դասակարգման սանդղակներ սահմանելիս ցավալիորեն արձանագրում է տխուր ցուցանիշներ: Սակայն վերջին ուսումնասիրությունը լուրջ տեղիք է տալիս մտածելու, որ ամեն ինչ շատ ավելի վատ է քան գիտենք:

 

Հայաստանն այս ցանկում անգամ չի ներառվել:

 

Փաստացի, համաձայն հեղինակավոր միջազգային կազմակերպության վերլուծության արդյունքների, մեր երկրի իրավական և արդարադատության համակարգն այն աստիճան անկատար է, որ նույնիսկ 99 երկրների ցանկում չի ներառվել:

 

Վտանգավոր ևս մեկ երևույթ՝ մեր տարածաշրջանում Հայաստանից բացի, ցանկում չկա միայն Ադրբեջանը, որը միջազգային հանրությանը հայտնի է իր տոտալիտար կառավարման համակարգով, ժողովրդավարության և օրենքի գերակայության գրեթե իսպառ բացակայությամբ:

 

Մենք կրկին անգամ առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին: