Հաշմանդամություն ունեցող օդաչուներն այսօր կառավարության դիմաց պահանջում էին իրենց փոխհատուցում տրամադրել պետական աշխատանք կատարելու ժամանակ ձեռք բերած հաշմանդամության համար: «Պետական առաջադրանք կատարելու ընթացքում ձեռք ենք բերել հաշմանդամության տարբեր կարգեր: Անձամբ ես՝ հաշմանդամություն ձեռքբերելուց հետո երկար տարիներ բուժում եմ անցել Մոսկվայում: 2006 թվականին արգելվեց մեզ փոխհատուցման տրամադրումը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեզ խոստացավ վճարել, սակայն մինչ օրս ոչ մի կոպեկ մեզ չեն վճարել»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին՝ հույս հայտնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կփորձի հարցին լուծում տալ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան