Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն ծախսել են վերջին կոպեկը, չունեն ապրելու միջոց, քնում են նստարաններին, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից, որ խոստացել էին Վրաստանի հետ բանակցել և ավտոբուսներով սահմանը հատելու հնարավորություն տալ, հեռախոսազանգերին չեն պատասխանում, քաղաքացիների հետ շփվում են միայն հաղորդագրություններով: Քաղաքացիները ակնկալում են, որ կառավարությունը շուտափույթ լուծում կտա իրենց խնդրին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բագրատաշենի անցակետում գտնվող, երկքաղաքացիություն ունեցող Գեղամ Բաղդասարյանը:

 

Հավելենք, որ ՌԴ քաղաքացիները, որոնց մեծ մասը հայեր են, Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով, խնդրի առջև կանգնեց: Մի մասն ինքնաթիռով մեկնեց, մի քանի անգամ ավտոբուսներով տեղափոխեցին, սակայն հարցն ամբողջապես չլուծվեց, քանի որ 81 հոգի դեռ շարունակում է մնալ Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Արփինե Հակոբյան