Աժ-ում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Մինչ հարցի քննարկումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցը ներկայացնող ՀՀ ՏԿ նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքն այլևս չի հետաձգվելու, և սա վերջին հետաձգումն է լինելու։
Արշակյանը համաձայնեց ու ասաց, որ այս հետաձգումը իրականացվում է Հայաստանի սահմանին կուտակված մեքենաների հարցը լուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում: