Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:
Պեդրո Ագրամունտից բացի, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նա ընտրվել է 1 տարի ժամկետով:
Ագրամունտը վերընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել պատգամավորներին վստահության և համագործակցության համար: